Apple ընկերությունը տհաճ անակնկալ է պատրաստել iPhone-ի և iPad-ի տերերի համար՝ հաղորդելով, որ նոր բջջային iOS 6.0 օպերացիոն համակարգում չի լինի YouTube-ի տեսագրությունների դիտման հավելվածը:Այս մասին հաղորդում է CNET News-ը:
Ինչպես սպասվում է, iOS 6.0-ը կթողարկվի այս աշնանը:
Տեղեկությունն այդ մասին հայտնվել է այսօր, երբ Apple-ը թողարկել է iOS 6.0-ի բետա տարբերակը:
«iOS –ին YouTube հավելվածի միացման մեր լիցենզիայի ժամկետը Google-ի հետ ավարտվել է, այժմ հաճախորդները կարող են վիդեոհոսթինգին միանալ Safari բջջային բրաուզերի կամ App Store-ի հավելվածի միջոցով»,-հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:
Apple-ն ու Google-ն իրար ամենևին դուր չեն գալիս:Թիմ Կուկի ընկերությունը, փորձելով հնարավորինս նվազեցնել կախվածութունը ինտերնետ-հսկայից, այս տարվա սկզբին նույնիսկ հայտարարել էր, որ հրաժարվելու է Google Maps –ից՝ այն փոխարինելով Apple Maps-ով:






































