Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, Այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սայիդ Ջալիլին այսօր ժամանելու է Դամասկոս:
Այստեղ նա հանդիպումներ է ունենալու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու սիրիական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա առաջիկա ժամերին: Միևնույն ժամանակ, ոչինչ չի նշվում, թե ինչպիսի հարցեր են քննարկվելու առաջիկա բանակցություններում:






































