Շրի Լանկայի արևելյան ափին անօրինական ձկնորսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 37 չինացի ձկնորս: Ինչպես հաղորդում է BBC-ն, Շրի Լանկայի ռազմածովային նավատորմի մամուլի քարտուղարը հայտնել է, որ չինացի ձկնորսների հետ ձերբակալվել են նաև երկրի երկու բնակիչներ:
Չինաստանը կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ձկնորսներին:
BBC-ն նշում է, որ այս ձերբակալությունները փորձություն կլինեն Պեկինի և Կոլոմբոյի միջև ամուր կապերը ստուգելու համար:
Շրի Լանկայի երկու ձերբակալված բնակիչները երեքշաբթի կկանգնեն դատարանի առաջ: Չինացի ձկնորսների ճակատագիրն առայժմ անհայտն է:











































