Aгavot.am-ը երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանից ճշտեց, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս խոսակցությունները, մի՞թե ԲՀԿ-ն Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար սեփական թեկնածու չունի, որ մտադրված է սատարել ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանին:
«Պատգամավորը տեղեկացրեց, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը դեռ որոշում չի կայացրել Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար: «Ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրությունների, երբ արթիկցիները շատ էին ոգևորված, այժմ պասիվ վի6ակ Է, ընդ որում՝ ոչ միայն ժողովուրդն է պասիվ, այլև թեկնածուները: Արթիկում իրար գլուխ չեն ջարդում քաղաքապետ դառնալու համար, Արթիկը հո Գյումրի չէ: Գյումրու քաղաքապետարանը 3000 աշխատող ունի, իսկ Արթիկը՝ 300, ի վերջո՝ փոքր քաղաք է»,- իրավիճակն այսպես ներկայացրեց Մուշեղ Պետոյանը»:











































