«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ Ռուսաստանի հավաքականի կազմում հուլիսի 28-ին օլիմպիական առաջին ոսկե մեդալը նվաճած Արսեն Գալստյանի մարզիչը տարիներ առաջ կոնֆլիկտ է ունեցել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
«ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ Ծառուկյւսնը դժգոհ է եղել Արսենից՝ ասելով, որ նա «սպորտսմեն չէ, և ավելորդ է նրան աջակցելը»: Ծառուկյանի և մարզչի կոնֆլիկտն այնքան է «թեժացել», որ վերջինս իր սանի հետ հեռացել է Հայաստանից: Սակայն Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ ասաց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:










































