Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, շատ հետաքրքիր են աշխարհում, հատկապես Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները: Շեյխական կառավարության դեմ հեղափոխությունները ցույց են տալիս, որ բռնատիրական կարգերը երկար չեն տևում:
«Հայաստանն էլ այդ շղթայի մի մասն է, և ճիշտ են անում իշխանությունները, որ վախենում են: Վախենամ՝ նրանք ավելի վատ կերպով հեռանան, քան Մուբարաքը»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորին զարմանցնում է այն փաստը, որ երեկ Գյումրիում, Ստեփանավանում տեղի ունեցածից հետո ՀՀ կառավարությունը նիստում չի քննարկել այդ ամենը և չի պատժել ոստիկանապետին:
«Թող մեր աչքին թոզ չփչեն մի քանիսին գործից ազատելով: Ոստիկանապետը պետք է պատասխանատվության ենթարկվի երեկվա իրադարձությունների համար: Հայաստանը կառավարություն չունի, եթե թույլ տալիս` նման բան կատարվի երկրում»,- կարծիք է հայտնում Սաֆարյանը: