Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Ֆարիդ Հիջաբիի փախուստը Դամասկոսից հանդիսանում է այն բանի խորհրդանիշը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցնում է իշխանությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Այն հանգամանքը, որ մենք ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում, թե ինչպես են փախչում սիրիական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյանները հանդիսանում է ապացույց, որ Ասադը կորցնում է իշխանությունը»,- ասել է Քարնին:
Նա ակնհայտ է համարում, որ Ասադը չի կարող վերականգնել իշխանությւոնը երկրի նկատմամբ: Նրա խոսքերով` հրաժարականը ամենաարագ տարբերակն է արյունահեղությւոնը դադարեցնելու և իշխանությունը ժողովրդի պահանջներին համապատասխան կառավարությանը հանձնելու համար:
Քարնին նշել է, որ ինքը որոշակի տեղեկատվություն չունի Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ: Նա նաև ընդունել է, որ հիմա հնարվոր չէ կանխատեսել, թե նա երբ կհեռացվի իշխանությունից:












































