Մեքսիկացի լեզվաբան և կիբեռնետիկ Անտոնիո Ռեյսն այժմ աշխատում է մի ծրագրի վրա, որը հնարավորություն կտա սոցցացներից առանձնացել և դուրս բերել հեգնանք կամ քողարկված ծաղրական միտք արտահայտող բառերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Գիտնականի կարծիքով՝ իր ծրագիրը պետք է հետաքրքրի բիզնեսի ոլորտի անձանց, քանի որ դրա միջոցով վերջիններս կարող են սոցցացներից դուրս բերել իրենց արտադրանքի մասին հեգնական կամ վատ արտահայտված կարծիքները, ուստի քայլեր կձեռնարկեն դրանց որակական բարելավման համար:
Հեղինակի հավաստմամբ ծրագիրը պատրաստ է, բայց հասարակության լայն շրջաններին նեկայացնելու համար դեռ բավականին աշխատանք կա անելու: Ռեյսի ծրագրի շնորհիվ սոցցանցերից դուրս կբերվեն առայժմ միայն անգլերենով ասված հեգնական արատահայտությունները, բայց նա նախատեսում է դա իրականացնել նաև իսպաներենով:










































