Շաբաթ օրը՝ ուշ երեկոյան, Կիևում Օլիմպիսկի Սպորտային համալիրում ելույթ է ունեցել Մադոննան:
Համերգը 3.5 ժամ ուշ է սկսվել, սակայն հանդիսատեսը համբերատարության համար պարգևատրվել է, քանի որ ականատես է եղել համաշխարհային մակարդակի շոուի:
Շատերին հետաքրքրել է Մադոննայի հոնորարի չափը: «Այսօր» թերթի լրագրողների տեղեկություններով՝ 2 ժամից ավելի տևողությամբ համերգի համար երգչուհին ստացել է 1.2 միլիոն դոլար կամ 10 հազար դոլար մեկ րոպե ելույթի համար:







































