Լոնդոնի Օլիմպիական խաղերի վազքի մրցաշարի եզրափակչի մեկնարկից անմիջապես առաջ հոլանդացի երկրպագուներից մեկը շիշ է նետել Ուսեյն Բոլտի ուղղությամբ:
Նույն օրը` երեկոյան կարգազանցը հայտնվել է ոստիկանությունում: Ընդ որում, ոչ այնքան սովորական եղանակով` խուլիգանի հետևի նստարանին նստած էր Լոնդոնի Օլիմպիադայի ձյուդոյի կանանց մրցաշարի 70 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր Էդիտ Բոսխը, ով անմիջապես գործի է անցել: Աղջկա հարվածից հետո կարգազանցով զբաղվել են պարեկային ծառայության աշխատակիցները:
Բոլտը հայտնել է, որ լսել է, թե ինչպես է մոտակայքում շիշ կոտրվում, բայց միջադեպին ուշադրություն չի դարձրել:








































