ԱՄՆ-ի կառավարությունը պետք է սկսի ակտիվ ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմությանը: Այդ մասին այսօրվա հոդվածում հայտարարել են ազդեցիկ հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնը և Լինդսի Գրեմը, ինչպես նաև նրանց անկախ գործընկեր Ջոզեֆ Լիբերմանը:
Օրենսդիրները վստահ են, որ Սիրիա ներխուժելու ԱՄՆ-ի ցանկության բացակայությունը նպաստում է, որպեսզի այդ երկրում հակամարտությունն ավելի տևական և արյունալի լինի: Նրանց կարծիքով` Վաշինգտոնի կողմից օգնության բացակայությունը տանում է նրան, որ ընդդիմությունն իր դիրքերը զիջում է ծայրահեղական տարրերին:
Սենատորները գտնում են, որ ԱՄՆ-ի համար դեռ ուշ չէ, որ իր դիրքորոշումը փոխի:










































