Եգիպտոսի բանակը ամենամոտ ժամանակներում կվերականգնի Սինայի թերակղզու անվտանգությունը, որտեղ նախորդ գիշեր ծայրահեղականները զինված հարձակում էին իրականացրել սահմանապահ զորքերի դիրքերի վրա:
Զինված ուժերի գերագույն խորհրդի`ժողովրդին ուղղված ուղերձում, որի տեքստը մեջբերում են համացանցային ԶԼՄ-ները, եգիպտացիներին միասնականության և համագործակցության կոչ է արվել, որպեսզի դիմակայեն ծայրահեղականության բոլոր դրսևորումների դեմ:
Նշենք որ այսօր Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին երդվել է վերականգնել վերահսկողությունը Սինայի թերակղզու հանդեպ: Երկրին ուղղված հեռուստատեսային ուղերձում, որը հեռարձակվել է հարձակումից մի քանի ժամ անց, որի ժամանակ զոհվել է 15 եգիպտացի սահմանապահ և Իսրայել ներխուժելու փորձ է արվել, Մուրսին հայտարարել է. «Անվտանգության ուժերն ամբողջովին կվերականգնեն այդ տարածքների հանդեպ վերահսկողութհյունը: Ես հստակ ցուցումներ եմ տվել դրա առնչությամբ»:










































