Ամերիկացի հեռուստապրոդյուսերները հերթական անգամ ստեղծագործ մոտեցում են դրսևորել, ինչի արդյունքում օգոստոսի 16-ին ABC ընկերության եթերով խոհարարական անսովոր շոու կհեռարձակվի: Այդ ծրագիրը մասնակիցներին թույլ կտա իրենց միջնադարյան խոհարարներ զգալ և Թյուդորների դարաշրջանի ուտելիքներ պատրաստել, գրում է ՙՌոսբալտ.ռու՚-ն:
Շոուի մասնակիցներ կդառնան Ամերիկայում հայտնի մի շարք մարդիկ:
Ժյուրիի դերում հանդես կգան Լոս Անջելեսից շեֆ-խոհարար և խոհարարական գրքի հեղինակ Նենսի Սիլվերտոնը, հայտնի այլ խոհարարներ:






































