Thursday, 11 06 2026
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

НГ. Արաբական հեղափոխությունների ամերիկյան «հայրը»

Այսօր ռուսական Независисмая газета թերթն ամփոփել է վերջին շրջանի իրադարձությունները Մերձավոր Արևելքում` փորձելով գտնել դրանց ակունքները:

Ռուսական պարբերականը նախ ներկայացրել է Բահրեյնում, Եմենում, Լիբիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները, ինչպես նաև Թեհրանի բողոքի ակցիաներին, որոն նույնպես բուռն քննարկումների տեղիք են տվել: Թերթը նաև նշում է, որ Եգիպտոսում էլ այդուամենայնիվ չեն մարում կրքերը, և ողջ երկրի տարածքում շարունակվում են գործադուլները, այդ թվում համաշխարհային նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքի կառավարման ընկերությունում: Զինվորակաան իշխանությունը հայտնել է, որ այս պահին երկրի տնտեսական իրավիճակն այնպիսին չէ, որ հնարավորություն տա բարձրացնել աշխատավարձերը:

Независисмая газета-ն պատմել է նաև ԱՄՆ-ում այս հիմնախնդրի հետ տեղի ունեցող քննարկումների մասին, ուր ԱՄՆ նախագահին մեղադրում են մերձավորարևելյան իրադարձություններին համարժեք արձագանք ցույց չտալու և ցուցարարներին ակնհայտ աջակցության մասին հայտնելու համար: Սրան ի պատասխան` Սպիտակ տունը հայտարարել է, որ արդեն անցած տարվա կեսերին նախագահի աշխատակազմը ստացել է փորձագետների եզրակացությունը, և այդ իսկ պատճառով վերլուծելով իրադրությունը` եկել այն եզրակացության, որ որպեսզի ռեժիմները բիրտ ուժ չկիրառեն ժողովրդի դեմ, անհրաժեշտ է աջակցություն հայտնել ցուցարարներին:

Միաժամանակ Վաշինգտոնի Նիքսոնի կենտրոնի ղեկավար Դմիտրի Սայմսը կարծիք է հայտնել, որ Օբամայի և նրա վարչակազմի արձագանքը մերձավորարևելյան դեպքերին անհանգստության լուրջ ալիք է բարձրացրել այդ տարածաշրջանում Ամերիկայի դաշնակիցների մոտ: Ըստ Սայմսի, հավանաբար Օբաման ավելի մեծ ուշադրություն է դարձրել իր երիտասարդ խորհրդականների կարծիքին, որոնք ավելի իդեալիստ են, քան ավելի փորձառուները: բացի այդ, Սայմսն ասել է, որ հենց այն պատճառով, որ խոսք երկարամյա դաշնակցի մասին էր, ԱՄՆ-ի ղեկավարությունը կարող էր ձեռնպահ մնալ ցուցարարներին բացահայտ աջակցություն հայտնելու անհրաժեշտությունից:

Բացի այդ, Независисмая газета-ն նաև անդրադարձ է կատարել այն հարցին, թե իրականում ով է կանգնած այս հեղափոխությունների հետևում: Նա մեջբերել է The New York Times-ը, որը պատմել է մի մարդու մասին, որի գաղափարներն ընկած են թունիսյան և եգիպտոսյան հեղափոխությունների հիմքում: Ըստ ամերիկյան թերթի, խոսքը գնում է 83-ամյա Ջին Շարպի մասին, որը մի քանի տարի շարունակ ուսումնասիրում է ոչ բռնի հեղափոխությունների հնարավորությունն ընդդեմ բռնատիրական ռեժիմների:

Ըստ թերթի` Շարպի «Դիկտատաուրայից մինչև ժողովրդավարություն» գիրքը դարձել է Բիրմայի, Բոսնիայի, Սերբիայի, Էստոնիայի, Զիմբաբվեի, Իրանի, ինչպես նաև մերձավորարևելյան` ժողովրդավարության համար պայքարողների շրջանում, իսկ Իրանի, Մյանմայի և Վենեսուելայի իշխանությունները մեղադրում են Շարպին դավադրություններ կազմակերպելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում