Բելոռուսական պատվիրակությունը բողոքարկել է Լոնդոնի Օլիմպիադայի բռնցքամարտի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակչի բելոռուս Սերգեյ Կորնեևի և Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Մամեդովի մենամարտի արդյունքը:
Նշենք, որ 91 կգ քաշայինների մրցակցությունն ավարտվել է Մամեդովի հաղթանակով, չնայած Կորնեևի բացահայտ առավելությանը մենամարտի ընթացքում:
Սիրողական բռնցքամարտի Միջազգային միությունը, սակայն, մերժել է Բելառուսի պատվիրակության ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով մենամարտի արդյունքը:






































