Ժոզե Մոուրինյոն «Ռեալ Մադրիդ» – «Սանթոս Լագունա» հանդիպումից հետո խոսել է նաև թիմի հենակետային կիսապաշտպան, Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սամի Խեդիրայի մասին՝ նշելով, որ նա անձեռնմխելի է: Ինչպես տեղեկացնում է իսպանական հայտնի լրատվամիջոց Marca-ն, Մարզիչն ուզում է իր հաղորդագրությունն ուղարկել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տքնաջան աշխատում են՝ ֆուտբոլիստի մասին բացասական լուրեր տարածելով: Մարզիչը շեշտել է, որ Սամին իր համար չափազանց կարևոր ֆուտբոլիստ է:
«Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչու են Սամին ու Կոենտրաուն միշտ քննադատության արժանանում Իսպանիայում: Լրատվամիջոցները միշտ փորձում են ինչ-որ բասական բան գրել նրանց մասին: Հենց հիմա ես չեմ կարծում, թե ինչ որ մեկը կա, որ Խեդիրայից լավն է իր դիրքում»,- մասնավորապես ասել է «Ռեալ»-ի մարզիչը:








































