Ամերիկյան AM General ընկերությունը մտադիր է սկսել C սերիայի Humvee բանակային արտաճանապարհային մեքենաների քաղաքացիական տարբերակի վաճառքը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ AM General ընկերությունը քաղաքացիական շուկայում իր գործունեությունը դադարեցրել էր 12 տարի առաջ:
Humvee բանակային արտաճանապարհային մեքենան հանդիսանում է քաղաքացիական Hummer-ի նախնին: Սկզբում մեքենաները մեծ պահանջարկ ունեին, սակայն պատվերների թվաքանակը աստիճանաբար սկսեց նվազել: Արդյունքում, 2010 թվականին հայտարարվեց, որ Hummer-ը չինացիների հետ վաճառքի գործարքի լուծարումից հետո, դադարեցնում է իր գոյությունը: Վերջին Hummer –ը՝ H3-ը թողարկվել է 2010-ի մայիսի վերջին:












































