Սիրիայի պաշտոնանկ արված վարչապետ Ռիյադ Հիջաբը փախել է Հորդանան: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հորդանանի ղեկավար մարմինների աղբյուրները: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Al-Jazeera-ն ենթադրում է, որ մոտ ժամերին նախկին վարչապետը ելույթ կունենա հայտարարությամբ և կհայտնի ընդդիմությանը միանալու իր որոշման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Հիջաբին կփոխարինի փոխվարչապետ Օմար Գալավանջին:
Հիջաբը նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար և վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012թ. հունիսից՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո:










































