Saturday, 04 05 2024
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում

Լսի՛ր Հայաստան, հասարակությունդ ինքնամաքրման կարիք ունի. Ռոբերտ Մելքոնյան. Facebook

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

Գրում եմ ոչ որպես ոստիկանության գնդապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի, ով ի տարբերություն պաշտոնյայի իրավունք ունի մի քիչ ազատ արտահայտել իր մտքերը, խոհերը: Բայց նաև ի տարբերություն ոմանց կձգտեմ հնարավորինս կոռեկտ լինել:

Լա’վ, ինչքան վանդալ, բարբարոս պետք է լինեք, որպեսզի սև ներկով մրոտեք Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և փոքր կենտրոնի մյուս շենքերի պատերը: Որքան էլ ըստ ձեզ վատը լինի այն անձը ում ուղղված են այդ խոսքերը, որքան էլ փորձեք արդարացնելձեզ, չեմ ընդունում ու չեմ ընդունի երբեք: Մոնղոլ-թաթարական, թուրք-սելջուկյան հորդայի արշավանք կազմակերպել, հարձակվել և ձեզ բնորոշ գույնով սևացնել շենքերի պատերը արդարացում չունի: Պայքարի այլ քաղաքակիրթ ձևեր կան` քաղաքական ակցիաներ, կարգախոսեր, ցուցապաստառներ, ծաղրանկարներ և այլն: Ինչո՞ւ սևացնել մեր քաղաքի շենքերի, կոթողների պատերը, անցումները: Այ հենց ձեր նմաններն են ներկում, մրոտում եկեղեցիները, պատմամշակութային արժեքները, պատռում հասարակական տրանսպորտի նստարանները, «փորագրում» պատերը, աղտոտում շրջապատը…

Եթե ոստիկանները գիշերը բռնեին այդ հորդայի անդամներին, պատժեին, ապա ես պատկերացնում եմ ինչ հիստերիա ու վայնասուն կբարձրանար համացանցի կայքերով և սոցիալական ցանցերով, այլ լրատվամիջոցներով: Է’լ քաղաքական հետապնդում, է’լ քաղաքացիական արժեքների ոտնահարում, քաղբանտարկյալներ, միջազգային կոնվենցիաներ ու արևմտյան արժեքներ: Լավ մինչև երբ…
Լավ, այ «քաղաքականացված» և «քաղաքացիականացված» զոմբիկներ, դուք չե?ք զգում, որ քաղաքկան մեծ օվկիանոսում դուք ափի ավազները շարժելու ու ափամերձ քարերը մաշացնելու համար եք…

Քանի օր է քաղաքի փողոցներում իրար հետևից հարսանիքների եմ հանդիպում: Շատ լավ է, թող հարսանիքներ շատ լինեն, թող նոր ընտանիքներ կազմեն:
Լսի’ր Հայաստան, բայց ինչ է նշանակում քսան-եռեսուն ավտոմեքենաների շարասյունով, տարատեսակ, տարաբնույթ, հաճախ նաև սարսափազդու ազդանշաններով տեռորի ենթարկել համաքաղաքացիներին: Ես այդ ընթացքում ուշադիր հետևում էի զբոսաշրջիկներին, նրանք զարմացած, վախեցած, շփոթված գլուխները այս ու այն կողմ էին տանում` պատասխան ստանալու, պարզաբանման ակնկալիքով նայելով տեղացիներին:

Դե արի ու զբոսաշրջիկ եվրոպացիներին բացատրիր, որ երբ իրենց նախապապերը ծառերի վրա էին, հայերը գիր-գրականություն ու մշակույթ ունեին, հետո իրենք իջան ծառերից, զարգացան, իսկ մենք ցավոք սրտի բարձրացանք ծառերի վրա ու համառորեն չենք ուզում իջնել…

Այս պահին բազմոցից, բազկաթոռից վեր թռան «վիրտուալ քաջնազարները», մոտեցան ստեղնաշարին ու ինչպես միշտ գրեցին. «Մեղավորները ոստիկաններն են, իշխանությունները»:

Այո մեղավոր են, հիմա կասեմ ինչու: Որովհետև մեր հասարակության մի ստվար զանգված, որ ունակ է վանդալիզմի, տառապում է ցուցամոլությամբ, ճոխամոլությամբ, լկտիությամբ, անդաստիարակությամբ, քննադատամոլությամբ, ամեն ինչ սևացնելու մոլուցքով, ինքն է սնում այն կառույցները, այն շերտերը, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Այդ հասարակությունն է ծնում ոստիկաններ, իշխանավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, մանկավարժներ, բժիշկներ, վարորդներ, նաև վանդալներ ու իհարկե վիրտուալ քաջնազարներ: Այս ամենը միայն պետականորեն հնարավոր չէ կարգավորել, պատժիչ միջոցները ժամանակավոր, ոչ հիմնական, ոչ արմատական դեր կարող են խաղալ: Այդ ամենի դեմ պետք է պայքարենք բոլորս` ես, դու, նա, մի խոսքով բոլորս…Պետք է ուժն ու եռանդը ուղղել հասարակության այդ շերտի դաստիարակությանը, այլ ոչ թե մասնակի երևույթների դեմ ու խրախուսել վանդալիզմի, բարբարոսության ակցիաները:

Լսի’ր Հայաստան, հասարակությունդ ինքնամաքրման կարիք ունի, ու դա պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզնից, մեր ընտանիքներից, հարազատներից, բարեկամներից, մեր շրջապատից, մեր կոլեկտիվներից` մանկապարտեզից, դպրոցից, ԲՈՒՀ-ից, աշխատավայրից…

Միայն այդ միասնական ինքնամաքրմամբ կվերանան այն ամեն վատ երևույթները, արատները, որոնք ցավոք շատանալու, ճոխանալու տենդենց ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում