NPR-ին տված հարցազրույցում Twitter միկրոբլոգերի ցանցի ղեկավար Բիզ Սթոունը հայտարարել է, որ ընկերությունը չի վաճառվում, ինչպես նաև` որ իրենք բանակցություններ չեն վարել Google-ի և Facebook-ի հետ այդ հարցով:
«Մենք չենք պատրաստվում վաճառվել: Մեր դռան վրա փակցված չէ «Twitter-ը վաճառվում է» ցուցանակը»,- ասել է Սթոունը: Նա նաև նշել է, որ իր ընկերության գնի մասին լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը:
«Ափսոս, որ այդպիսի բան եղավ, քանի որ հիմա իմ ընկերները կարծում են, որ իմ դրամապանակում արդեն միլիարդավոր դոլարներ կան»,- հայտարարել է Սթոունը:
Մի քանի շաբաթ առաջ մամուլում հայտնվել էին տեղեկություններ, համաձայն որոնց` Twitter-ի ղեկավարությունը պատրաստվում է վաճառել միկրոբլոգերի կայքը Google-ին կամ Facebook-ին, իսկ միկրոբլոգերի կայքի վաճառքի գինն էլ սահմանվել է 10 մլրդ դոլար:











































