Ha’aretz պարբերականը հոդված է տպագրել իսրայելական գազի շուրջ ընթացող բանակցությունների մասին: Անցյալ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Իսրայել կատարած այցից մինչ այժմ շարունակվում են էներգետիկայի ոլորտում համագործակցելու շուրջ երկկողմ բանակցությունները:
Հայֆի համալսարանի փորձագետը, սակայն, նշում է, որ այդ համագործակցությունը, եթե իհարկե լինի, անհավասար է պայմաններում կլինի: Ուստի ռուսական պատվիրակությունն առաջարկում է ստեղծել «Գազպրոմի» դուստր կազմակերպություն` Gazprom Israel, որը կզբաղվի վեջերս հայտնաբերված գազի տեղանքի հորատմամբ և խողովակաշարի անցկացմամբ, որը կկապի գազի հանքավայրը ափամերձ տարածքներում գտնվող կառույցների հետ, հաղորդում է Ha’aretz-ը: «Այդ ժամանակ դեռ հայտնի չէր, որ «Գազպրոմ»-ը մասնակցել էր Israel Electric Corporation-ի հայտարարած տենդերին` 1 մլրդ դոլարով:
Հոդվածագիրը, հիմք ընդունելով էնեգետիկ հետազոտությունների ծրագրի մասնակից Ավիդոամա Իդանի կարծիքը, նշում է, որ «Գազպրոմի» հետ համագործակցությունը զուտ գործընկերային միջավայրի հաստատում չէ:
Ի տարբերություն նավթի` գազի առքն ու վաճառքը ավելի նշանակալի դեր ունեն քաղաքական առումով, քանի որ ենթադրում են երկարաժամկետ պայմանագրեր,- նշում է Իդանը: Նավթատար խողովակները նավթը հասցնում են մոտակա տերմինալ` առանց կապ ունենալու վաճառողի և գնորդի միջև, ինչպես դա տեղի է ունենում գազի դեպքում: Արդյունքում քաղաքական կախվածությունը մեքենայաբար գործարքի մի մասն է կազմում:
«Գազպրոմը» միշտ Ռուսաստանի քաղաքական շահերի առաջընթացի գործիք է ծառայել: Դա կապված է Պուտինի աշխարհայացքի հետ: Նա կարծում է, որ պետք է օգտագործել էներգետիկ ռեսուրսները` աշխարհում Ռուսաստանի դիրքը ամրապնդելու և երբեմնի գլոբալ ազդեցությունը վերակագնելու համար:
Փորձագետի կարծիքով` այս հսկան տնտեսապես հատաքրքրված չէ այս հարցով և նրա հետաքրքվածությունը զուտ քաղաքական առումով է: Դա մի քայլ է, որ միջոցով կստանա Իսրայելի տնտեսական և քաղաքական արենայի վրա ազդելու լծակներ:
«Եթե մենք անզգույշ լինենք, ապա կհայտնվենք եվրոպական երկրների իրավիճակում, որոնք «Գազպրոմին» թույլ տվեցին վերահսկել գազի արդյունահանումը, տեղափոխումը և շահառուին հասցնելը»,- նախազգուշացնում է Իդանը: Որպես կոպիտ ուժի գործադրման օրինակ` հոդվածագիրը ներկայացնում է 2008 թ. ձմռանը Ռուսաստանի կիրառած միջոցները, երբ դադարեցնելով գազամատակարարումը Ուկրաինային` լուրջ վնասներ պատճառեց նաև եվրոպական մյուս երկրներին, որոնք նույն խողովակներով էին ստանում գազը:
«Այս երկրների կախվածությունը ռուսական միակ գազատարից անհանգստացնող ազդանշան էր ինչպես Եվրոպայի, այնպես էլ Կրեմլի համար: Դա արագացրեց «Հյուսիսային հոսք» նախագծի աշխատանքների արագացումը, որով 1220 կմ գազատարով երկնագույն վառելիքը մուտք է գործում Գերմանիա` շրջանցելով Ուկրաինան և Բելառուսը»,- նշում է Ha’aretz-ը:
Այս նախագիծը սկիզբ է դրվել, երբ Գերմանիայի կանցլերը Գերհարդ Շրյոդերն էր, որն անձնական սերտ հարաբերություններ էր հաստատել Պուտինի հետ: Ռուսներին բանկային երաշխիքներ էին հարկավոր շինարարությանը ֆինանսապես աջակցելու հարցում, և Շրյոդերը ստորագրեց այդ երաշխիքների փաստաթուղթը: Իր պաշտոնավարման լիազորությունների ավարտից մի քանի շաբաթ անց նա գլխավորեց «Հյուսիսային հոսքի» տնօրենների խորհուրդը: Ահա այսպես է աշխատում այս համակարգը Եվրոպայում»,- նշում է Իդանը:
Ha’aretz-ը նշում է, որ Իդանը չի կանխատեսել` Իսրայելում ևս նմանատիպ զարգացում կլինի՞, թե՞ ոչ:









































