Ավարտվեց Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշայինների պայքարը:
Եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը զիջեց ռուս մարզիկ Ռոման Վլասովին:
Առաջին մրցափուլում Վլասովը գլորումից հետո առավելություն ստացավ, իսկ երկրորդ մրցափուլում կարողացավ հաջողությամբ պաշտպանվել:
Այսպիսով` Արսեն Ջուլֆալակյանը վաստակեց Հայաստանի երկրորդ մեդալը:










































