Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները պարզել են այսօր Երևան-Արմավիր ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված անձանց ինքնությունը:
Նշված անձինք են`
Շուշանիկ Գրիգորյան` 21-ամյա
Նարե Գրիգորյան` 24-ամյա
Ալբերտ Խաչատրյան` 24-ամյա
Վանուհի Խաչատրյան` 19-ամյա
Անուշ Տիգրանյան` 43-ամյա
Կարինե Խաչատրյան` 30-ամյա
Գայանե Խաչատրյան` 8-ամյա
Լուսինե Սարգսյան` 53-ամյա
Վիրավորներից մի կին, որի տվյալները հայտնի չեն, ծայրահեղ ծանի վիճակում գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Վթարի հետևանքով մահացել էր 49-ամյա Սայաթ Գրիգորյանը:
Ավելի վաղ Գ. Շամշյանը դեպքի վայրից հայտնել էր, որ այսօր` օգոստոսի 5-ին, 11.40-ի սահմաններում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին իրար էին բախվել «ԳԱԶ 53» մակնիշի 12 ՍՕ 251 համարանիշի և «ԳԱԶ 2705» մակնիշի 0302 Լ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում 1 հոգի մահացել էր, իսկ 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի և Վաղարշապատի բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր էին Ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարները` 1 մարտական հաշվարկով, և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը:
Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` Վաղարշապատի ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի


























































