Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբն օգոստոսի 4-ին, ժամը 13.30-ին, «Ծովինար» լողափից 100-150մ հեռավորության վրա, ջրից երկու քաղաքացու է դուրս բերել` շրջված հեծանվանավակի հետ:
ԱԻՆ լրատավական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ջրափրկարարներն անմիջապես ջրից դուրս են բերել Երևան քաղաքի բնակիչ Մովսես Ալեքյանին և նրա ընկերոջը, ով հրաժարվել է ներկայանալ: Տուժածներին համապատասխան օգնություն է ցուցաբերվել:








































