Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները, որոնք առևանգել են Իրանի 48 քաղաքացիների, «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության կայքում տեսանյութ են տեղադրել, որում պնդում են, որ պատանդները ոչ թե ուխտավորներ են, այլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ:
Ըստ ՍԱԲ-ի անդամների` պատանդ վերցված իրանցիները Սիրիայում հետախուզական առաքելություն են ունեցել: Տեսանյութում գերիներ են պատկերված, ցուցադրվում են նրանցից մեկի փաստաթղթերը, ինչպես նաև զենք կրելու թույլտվությունը:
Գրոհայիններից մեկը նշել է, որ այդ ակցիան զգուշացում էր Բաշար Ասադի ռեժիմը պաշտպանողներին:








































