ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եկող շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ երկրի ղեկավարության հետ բանակցություններ կվարի սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Պետքարտուղար Քլինթոնը կայցելի Ստամբուլ` Թուրքիայի կառավարության հետ Սիրիայի և այլ արդիական թեմաների շուրջ երկկողմանի բանակցություններ վարելու համար»,- հայտարարել է Քլինթոնի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը ձգվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` հակամարտության զոհ է դարձել 16 հզ մարդ:









































