Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է մոտ երկու հազար մարդու` կեղծ դեղեր արտադրելու հետ կապված միջազգային հետաքննության շրջանակում, հայտնում է Reuters-ը` հղում անելով պետանվտանգության նախարարությանը:
Մոտ 18 000 ոստիկանների մասնակցությամբ գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են կեղծ դեղամիջոցներ` իբր նախատեսված տարբեր հիվանդությունների բուժման համար: Կասկածյալները նույնիսկ գովազդել են իրենց դեղերը համացանցում, մամուլով և հեռուստատեսությամբ: Չինացի ուժայինների հավաստմամբ` կեղծ դեղերի պատճառով օգտագործողները լյարդի, երիկամների խնդիրներ են ունեցել, նույնիսկ սրտային անբավարարության դեպքեր են գրանցվել:
Պետանվտանգության նախարարությունը գնորդներին կոչ է արել ուշադիր լինել գնումներ կատարելիս ր գովազդներին հեշտությամ չհավատալ:
Երկրի կիառավարությունը բազմիցս խոստացել է ուժեղացնել անօրինական ապրանքների արտադրության դեմ պայքարը. Газета.Ru










































