Կաթոլիկ արքեպիսկոպոս Լյուդվիգ Շիկը մտադիր է օրենքով արգելել սրբապղծությունը:
«Նրանց, ովքեր հավատացյալների հոգին վիրավորում են ծաղրով, պետք է իրենց տեղը ցույց տալ և հատուկ դեպքերում` նույնիսկ պատժել,- հայտարարել է Շիկը, ում խոսքերը բերվում են չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ: «Այդ պատճառով մեր պետությունում անհրաժեշտ է կրոնական զգացմունքների և արժեքները ծաղրի դեմ օրենք»,- կարծիք է հայտնել հոգևորականը:
Եկեղեցու սպասավորը կուզենար ծաղրից պաշտպանել ոչ միայն քրիստոնեությունը: Մնացած հավատքները ևս, ըստ նրա, այս օրենքով պետք է պաշտպանված լինեն:
Այսպիսի արարքներն արդեն պատժելի են: Բայց դա տեղի է ունենում այն դեպքում, եթե կրոնական կամ աշխարհայացքի անարգումը խաթարում է հասարակական անդորրը:
Դրա համար քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում կամ տուգանք:
Շիկը կրոնական զգացմունքների ոտնահարումը համարում է մարդկային արժանապատվության ոտնահարում:
Բունդեսթագում «Կանաչներ» խմբակցության քարտուղար Ֆոլկեր Բեկը քննադատաբար է արձագանքել Շիկի հայտարարությանը: «Շիկ եպիսկոպոսը մտադիր է հանդես գալ դեմոկրատական ազատության դեմ»,- ընդգծել է Բեկը, ում խոսքը բերում է Sueddeutsche Zeitun թերթը:






































