Ամերիկյան երգչուհի Մադոննան այսօր ժամանում է Մոսկվա, որտեղ համերգ կտա և կբացի սեփական ֆիտնես ակումբ: Նրա միակ ելույթը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է կունենա օգոստոսի 7-ին:
Երգչուհին մի քանի օր շուտ կժամանի Մոսկվա, որպեսզի մասնակցի իր Hard Candy ակումբի բացմանը:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ ակումբը բացվելու է հենց Մոսկվայում, որովհետև այս քաղաը և նրա բնակիչները առանձնահատուկ տեղ են գրավել իմ սրտում»,- ասել է Մադոննան:









































