5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի հյուսիս- արևմուտքում:
BBC-ի փոխանցմամբ` տեղի իշխանությունները զոհերի և ավերածությունների մասին չեն հաղորդում:
Երկրաշարժի օջախը 120կմ խորության վրա է գտնվել:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Արգենտինայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:








































