Այսօր Կահիրեի Թահրիր հրապարակը կրկին պատրաստվում է ընդունել հարյուր հազարավոր ցուցարարների: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Ըստ այդ տեղեկությունների` «Հունվարի 25-ի» շարժումը (այս օրը սկսվեցին Եգիպտոսի հիմնական բախումները) պատրաստվում է Կահիրեի և մյուս քաղաքների փողոցներ դուրս բերել հարյուր հազարավոր մարդկանց:
Նրանք նախատեսում են նշել երկրի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի մեկ շաբաթը: Բացի այդ, երիտասարդները պատրաստվում են հերթական անգամ ցույց տալ, որ Մուբարաքի հեռանալն իրենց միակ պահանջը չէ, և իրենք հետամուտ են լինելու, որպեսզի բարեփոխումներ անցկացնելու իրենց պահանջները կյանքի կոչվեն: Սակայն մինչ այդ ցուցարարները Թահրիրում պատրասվում են մասնակցել ուրբաթօրյա բազմահազարանոց աղոթքի արարողությանը:
Երեկոյան Թահրիրում նաև նախատեսվում է տոնական համերգ` եգիպտական ամենահայտնի երգիչների մասնակցությամբ: