Curiosity («Հետաքրքրասիրություն») անվանումը կրող մարսագնաց գիտական լաբորատորիան ավարտել է տիեզերական ռադիոակտիվության վերաբերյալ տվյալների հավաքման աշխատանքը, որն այն իրականացրել է դեպի Կարմիր մոլորակ ճանապարհի ողջ ընթացքում: Այս մասին հաղորդում է Lenta.ru -ն՝ հղում անելով ամերիկյան NASA տիեզերական գործակալության պաշտոնական կայքին:
Curiosity-ն Մարսն ուսումնասիրող առաջին ապարատն է, որը զինված է տիեզերական ռադիոակտիվ ճառագայթումն ընկալող դետեկտորով: Թռիչքի ընթացքում գրանցվել են արեգակնային ակտիվության 5 բռնկումներ, ընդ որում՝ դրանցից մեկը ամենահզոր Х դասի: Ինժեներները փաստում են, որ մարսագնացին վտանգ չի սպառնում:
Այն վայրէջք կկատարի օգոստոսի 6-ին:










































