Իսրայելի՝ ահաբեկչության դեմ պայքարի շտաբը իսրայելցի զբոսաշրջիկներից պահանջել է անհապաղ լքել Սինայի թերակղզին: Դրան հաջորդել է Եգիպտոսի անվտանգության ծառայության պատասխանատու աշխատակցի հայտարարությունը, որ այդ կոչի ետևում կանգնած են իսրայելական զբոսաշրջային ընկերությունները:
«Սինայի թերակղզում ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չկա: Այն միանգամայն անվտանգ է և լիարժեք վերահսկողության տակ է: Ոչ մի վտանգ չկա իսրայելցի զբոսաշրջիկների համար: Նրանք չպետք է լսեն սուտ նախազգուշացումները: Զբոսաշրջային ընկերությունները պետք է կանգնեցնեն ստի տարածումը»,- ասել է նա:
Իսրայելական NEWSru.co.il գործակալությունը հայտնում է, որ ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հստակեցրել է նախազգուշացումը: Շտաբից հայտարարել են, որ կոնկրետ տեղեկություն ունեն, որ թերակղզում նախապատրաստվում է իսրայելցիների վրա հարձակում և առևանգում:
Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի տապալումից հետո Սինայի թերակղզին դարձել է համաշխարհային ջիհադի ուժերի գործունեության թատերաբեմ:









































