ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իսրայելը ներկայումս Իրանին հարվածելու հնարավորություն չունի: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը.
«Իսրայելը Իրանի վրա հարձակվելու հնարավորություն չունի: Իսրայելի ներկայիս դրությունը թույլ է: Այնտեղ գիտեն, որ Իսրայելի համար դա կունենա մեծ հետևանքներ:
Ինչ վերաբերում է սիրիական հարցին, ապա Իրանը մտադիր է կոորդինացնել Ռուսաստանի հետ իր դիրքորոշումը:
Միջազգային հանրությունը պետք է միավորվի Սիրիայի հարցի խաղաղ կարգավորման համար: Մենք Ռուսաստանի հետ տարաձայնություններ չունենք: Հետագայում նույնպես կոորդինացնելու ենք մեր դիրքորոշումը Մոսկվայի հետ՝ Սիրիայի ժողովրդին օգնելու համար»:











































