Մի քանի օր առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների և մտերիմների` շրջել զրահաբաճկոններով, ինչպես նաև ծառայողական մեքենաները կայանել Ազգային անվտանգության ծառայության շենքի բակում, այլ ոչ թե իրենց բնակության վայրում: Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ, Ս.Սարգսյանը նման առաջարկ է արել վարչապետ Տիգրան Սարգսյանին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին և իր փեսա Միքայել Մինասյանին: