Xinhua-ի հաղորդմամբ, եթե մարդ վատ է զգում, որ իրենից բամբասում են կամ գործընկերներն իրեն վատ են վերաբերում, ապա նա հայտնվում անշահեկան իրավիճակում: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մտքի շուրջ կենտրոնացած մարդիկ փորձում են ամեն կերպ ապացույցներ գտնել իրենց կռահումների համար:
Սակայն այդ պահվածքը նյարդայնացում է աշխատակիցներին և միայն ավելացնում գործընկերների կողմից մերժված լինելու հավանականությունը: Ըստ ուսումնասիրության հեղինակ Կարի Ակինոյի՝ սկզբունքորեն մարդու համար բնական է հետաքրքրությունը նմանատիպ հարցերի նկատմամբ: Նա մշտապես ցանկանում է իմանալ, թե ինչ են խոսում իր մասին գործընկերները, հատկապես, երբ աշխատավայրում սոցիալական ծագումն անմիջականորեն կապված է ղեկավարության ֆինանսական աջակցության հետ:
Գիտնականն առաջարկում է աշխատակիցներին բարիդրացիական հարաբերություններ ունենալ գործընկերների հետ` փորձելով հեռու մղել բացասական մտքերը: Հակառակ դեպքում շրջանը կփակվի: Շաղակրատությանը դիմակայելու լավագույն միջոցը բարիությունը և դրական հայացքներն են, ասվում է Organizational Behavior and Human Decision Processes ամսագրում լույս տեսած հաշվետվության մեջ:.










































