Շուրջ 2 ամիս առաջ հաստատվել է, որ Իգուաինը կարիերան կշարունակի «Ռեալ»-ում, սակայն բազմաթիվ այլ ակումբներ դեռևս հետաքրքրված են նրա ծառայություններով: Daily Mirror-ի տեղեկությունների համաձայն` Վան Պերսիի տրանսֆերային գործարքի ձախողվելուց հետո «Մանչեսթեր Սիթի»-ն նոր նպատակ ունի. Գոնսալո Իգուաինը:
Մայիսին լուրեր էին շրջանառվում ֆուտբոլիստի` «Յուվենթուս» և ՊՍԺ տեղափոխության մասին: Իգուաինի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Չելսի»-ն:
Ներկայումս Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները պետք է զգուշությամբ վերաբերվեն «Մանչեսթեր Սիթի»-ի կողմից ֆուտբոլիստին կատարված առաջարկից:
«Քաղաքայիններ»-ը մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն և Գոնսալոյի իրավունքների համար պատրաստ են զգալի գումար առաջարկել:








































