Իրաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունըʽ վկայակոչելով անվտանգության աշխատակիցներին և բժիշկներին:
Մասնավորապես, երկրի հյուսիսում՝ Դուլուիա քաղաքում, ճանապարհի վրա տեղադրված ռումբի պայթյունի ժամանակ զոհվել է 4 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել են:
Բաաքուբա քաղաքում՝ Բաղդադից 50 կմ հյուսիս-արևելք, անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական անցակետի վրա, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 2 ոստիկանության աշխատակից:
Հուլիսին Իրաքում տեղի ունեցած պայթյունների և հարձակումների հետևանքով զոհվել է 325 մարդ:







































