Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աֆրիկյան ու արաբական երկրների գծով Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիրաբդուլահիանը մեկնել է Մոսկվա:
Մեկօրյա այցի ընթացքում Իրանի փոխարտգործնախարարը հանդիպելու է ռուս պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են Սիրիայի ու Բահրեյնի վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի մանդատն ավարտվում է այս ամիս, և նա մտադիր չէ երկարաձգել դրա ժամկետը:










































