Ֆիլիպիններում «Սաոլա» թայֆունի զոհերի թիվը հասել է 37-ի, հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 23 զոհերի մասին:
Հիշեցնենք, որ Ֆիլիպինների հյուսիսային և կենտրոնական շրջաններում մոլեգնում են ուժեղ անձրևներ և փոթորիկներ:
Այսօր տեղի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ շրջաններում իրավիճակը վատթարանում է:








































