Wednesday, 10 06 2026
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Աղբը թաղելը դեռ խնդրի լուծում չէ

Մեր օրերում մարդն իր կենցաղում օգտագործում է 10 000-ից ավել նոր
քիմիական միացություններից սինթեզված առարկաներ, որոնցից գոյացած
թափոնները բնական ճանապարհով չեն քայքայվում և ի վիճակի են երկար
տարիներ բացասական ազդեցություն գործել շրջակա միջավայրի վրա:

Ներկայումս խոշոր քաղաքներում 1 մարդու հաշվով տարեկան գոյանում է միջինը 250-300 կգ կոշտ կենցաղային թափոն (ԿԿԹ), իսկ ԿԿԹ-ի տարեկան աճը կազմում է մոտ 5%, որն էլ նպաստում է թույլատրելի և «վայրի» աղբավայրերի արագ աճին: Այդպիսի թափոնների խմբին են պատկանում պլաստիկ թափոնները, որոնց քանակը զարգացած երկրներում գնալով աճում է` կազմելով աղբի կշռի մոտ 8%-ը և ծավալի մոտ 30%-ը: Թուղթն ու ստվարաթուղթը օգտագործվում են հիմնականում որպես փաթեթանյութ և կազմում են աղբի գերակշռող մասը (մոտ 40%): Սննդային մնացորդները կազմում են աղբի մոտ 20-38%-ը:

Ինչևէ, բնապահպանների խոսքով, աղբից կարելի է ազատվել 2 ճանապարհով` դրա ոչնչացմամբ և օգտահանմամբ: Եթե ոչնչացման հիմնական ուղիներն են` թաղումն աղբավայրում և այրումը, ապա օգտահանման միջոցներն են` կրկնակի օգտագործումը, վերամշակումը և կոմպոստացումը: Սակայն Հայաստանի պարագայում դրանցից ոչ մեկն էլ անհրաժեշտ կերպով չի իրականացվում:

«Աղբավայրը ոչ միայն տարածք է աղբը թաղելու համար, այլև վտանգավոր վայր է հրդեհների առաջացման և գարշահոտության տարածման տեսակետից: Մեր դեպքում կարող եմ ասել, որ հիմնականում աղբը թաղում ենք աղբավայրում, և սա համարում խնդրի վերջնական լուծում, չնայած այն հանգամանքին, որ շատ լավ գիտենք, թե ինչ վտանգների կարող է դա հանգեցնել»,- ասում է բնապահպան Սարհատ Գասպարյանը: Բնապահպանի համոզմամբ, վաղ թե ուշ` մեկ կամ տասնյակ տարիներ անց սա անխուսափելիորեն բերելու է հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում