Հետախուզությունների դաշնային բյուրոն կորցրել է Մերիլին Մոնրոյին հետևելու վերաբերյալ փաստաթղթերը, հայտնում է Associated Press գորածակալությունը:
Դրանք չկան ոʼչ Հատուկ ծառայությունների, ոʼչ Ազգային արխիվում, որտեղ սովորաբար պահպանվում են նման փաստաթղթերը:
Associated Press գործակալությունը դիմել էր Հետախուզությունների դաշնային բյուրոյին` խնդրելով տրամադրել Մոնրոյի մասին հատուկ ծառայությունների նյութերը` առաջնորդվելով Տեղեկատվության ազատության ակտով (The Freedom of Information Act):
Այդ փաստաթղթերի օգնությամբ լրագրողները մտադիր էին հոդված գրել` նվիրված դերասանուհու մահվան 50-րդ տարելիցին:
AP-ն պահանջել է ներկայացնել նրա մասին փաստաթղթերն առանց գրաքննության: Հետախուզությունների դաշնային բյուրոն հետևում էր Մոնրոյին նրա ազդեցության ու հայտնիության պատճառով` մտավախություն ունենալով, որ նրան պետք է իրենց կողմը ներգրավեն կոմունիստները:
Մոնրոյին հետևում էին 1955-ից ու առաջին հերթին ուղղված էր նրա ուղևորությունների նպատակը ու անձնական կապերը պարզելու նպատակով: Հետաքննությունների դաշնային բյուրոյի առանցքային հաշվետվությունները վերաբերում են նրա կյանքի վերջին տարիներին:
Ենթադրաբար, այդ փաստաթղթերը կարող էին լույս սփռել նրա կյանքի որոշ հանգամանքերի վրա: Մոնրոն վախճանվել է 1962թ. օգոստոսի 5-ին թմրադեղերի չարաշահումից: Ընդ որում`հաստատապես չենք կարող ասելʽ նա ինքնասպան է եղել, թե սպանվել է:











































