Աշխարհահռչակ Pink Floyd խումբը ելույթ կունենա Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիադայի փակման արարողությանը՝ օգոստոսի 12-ին։ Այդ մասին հայտարարել է բրիտանացի կատարող Էդ Շիրանը, ով նույնպես ելույթ կունենա հանրահայտ խմբի հետ։
Լեգենդար խմբի հետ Շիրանը կկատարի Wish You Were Here երգը՝ խմբի համանուն ալբոմից, որը թողարկվել է 1975 թվականին։
Օլիմպիադայի փակման արարողությանը ելույթ կունենան նաև Muse, Take That, The Who և մի շարք այլ խմբեր ու կատարողներ։








































