Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը կնկարահանվի Լարս ֆոն Տրիերի նոր՝ «Նիմֆոմանուհին» (գերսեքսուալ արտաքին ունեցող կին) ֆիլմում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Digitalspy պորտալին:
Դերասանուհին, որը դանիացի ռեժիսորի նախորդ՝ «Դոգվիլ» ֆիլմում խաղում է գլխավոր հերոսուհու դերը, հայտարարել է, որ մի քանի օր կմասնակցի նկարահանումներին:
Ֆիլմը մի կնոջ (Շառլոտա Հենսբուրի մարմնավորմամբ) մասին է, որը ծեր ամուրիին պատմում է իր սեռական կյանքի մասին:
Ֆիլմում նկարահանվում են նաև շվեդ դերասան Ստելան Սկարսգարդը, որն արդեն խաղացել է Տրիերի մի քանի ֆիլմերում, և Ուիլեմ Դեֆոն, որն «Անարխիստը» ֆիլմի գլխավոր դերակատարն է:







































