Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Արդարադատության նախարարության պատասխանը

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ս.թ. փետրվարի 14-ի հրատապ հաշվետվությանն ի պատասխան

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 14.02.2011թ. հրատապ հաշվետվությանն ի պատասպան տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 30.11.2010թ. և նշված քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում վերջինիս տրամադրվել է 19 տեսակցություն, որից 12-ը՝ փաստաբանների, 5-ը՝ ընտանիքի և 2-ը՝ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաuարակական վերահuկողություն իրականացնող հաuարակական դիտորդների խմբի անդամների հետ:

2010թ. նոյեմբերի 30-ից մինչ օրս դատապարտյալը 6 անգամ օգտվել է հեռախոսազանգերի իրավունքից, Նշված ժամանակահատվածում դատապարտյալը ստացել է 14 հանձնուք: Դատապարտյալ Ն.Փաշինյանը նշված ժամանակահատվածում ստացել է նաև 29 ծրար և գրություն: Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին է հանձնել 14 դիմում (որոնցից մեկին կցված են եղել 8 ծրար) և 6 առանձին ծրար, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է համապատասխան ընթացք: Նշված դիմումներց 8-ը հասցեագրված են եղել քրեակատարողական հիմնարկի պետին, 2-ը՝ ՀՀ Վարչական դատարանին, 1-ը՝ ՀՀ արդարադատության նախարարին, 1-ը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին, 1-ը՝ ՀՀ Գլխավոր դատախազին և 1-ը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաuարակական վերահuկողություն իրականացնող հաuարակական դիտորդների խմբի նախագահ Ա.Սաքունցին:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկության համաձայն` դատապարտյալ Ն.Փաշինյանն իր դիմումները և նամակները ոչ միշտ է հանձնում վարչակազմին, դրանք հավաքելով իր մոտ, սպասում է որ իրեն այցելեն ներպետական կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և միայն այդ ժամանակ է հանձնում դրանք, հայտարարելով, թե իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի վերցնում իր նամակներն ու դիմումները: Այսպիսով դատապարտյալը նպատակ է հետապնդում իր անձի շուրջ պատրանք ստեղծելու, թե իբր իր նկատմամբ ապօրինություններ են կատարվում: Նշված եզրահանգման համար հիմք է հանդիսացել դատապարտյալի կողմից 09.01.2011թ. և 20.01.2011թ. կատարած նմանատիպ գործողությունները:

Ինչպես արդեն նշվեց, մինչ 12.02.2011թ. դատապարտյալ Ն.Փաշինյանը դիմումներ ներկայացրել է վարչակազմին, որոնց օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, իսկ Ա.Սաքունցի այցելության օրը` 12.02.2011թ., Ն.Փաշինյանի դիմումների և նամակների գրանցման կամ դրանք ընդունելու մասին արձանագրություն կազմելու վերաբերյալ որևէ առաջարկ վերջիններիս կողմից չի եղել:

Նշվածը ևս մեկ անգամ փաստում է, որ թե Ա.Սաքունցը և թե դատապարտյալ Ն.Փաշինյանը փորձել են 14.02.2011թ. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նշանակված Քրեական Վերաքննիչ դատարանի դռնբաց դատական նիստում տպավորություն ստեղծել, թե իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի վերցնում դատապարտյալ Ն.Փաշինյանի նամակներն ու դիմումները:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Ա.Սաքունցը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաuարակական վերահuկողություն իրականացնող հաuարակական դիտորդների խմբի նախագահ նշանակվելուց հետո երկու անգամ այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ոչ աշխատանքային օրերին և հանդիպել միայն դատապարտյալ Ն.Փաշինյանի հետ, մինչդեռ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվում են 400 և ավելի դատապարտյալներ և կալանավորված անձինք:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաշվետվությունն այն մասին, թե իբր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Ն.Փաշինյանի` արտաքին աշխարհի հետ շփման` նամակագրության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքը խախտվում է, չի համապատասխանում իրականությանը և հիմնազուրկ է:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից տրվել է համապատասպան հանձնարարական` դիտորդական խմբի ներկայացուցիչների ներկայությամբ դատապարտյալից նամակներ չընդունելու մասին տեղեկության իսկությունը ստուգելու վերաբերյալ, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Նկատենք նաև, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացնող դիտորդական խմբի կողմից հրատապ հաշվետվությունը ՀՀ արդարադատության նախարարին է ուղարկվել ս.թ. փետրվարի 14-ին, մինչդեռ խմբի ղեկավար Ա.Սաքունցը այսօր լրատվամիջոցներին հայտնել է, թե իբր ՀՀ արդարադատության նախարարության կողմից եռօրյա ժանկետում չի ստացվել մեկնաբանություններ, այն դեպքում, երբ նշված եռօրյա ժամկետն է մինչև ս.թ. փետրվարի 17-ը ներառյալ:

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կ.Քալանթարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում