Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել քաղաքաշինության նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունների հանդիպումը՝«Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագրի մեկնարկը հայտարարելու նպատակով:
Կողմերը կարևորել են դեռևս 2011 թ. հավանության արժանացած ծրագրի մեկնարկը, որի նպատակն է նպաստել բազմաբնակարան բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է նշյալ ծրագրին տրամադրել տեխնիկական աջակցություն: Հայկական կողմն ընդգծել է ծրագրի իրականացման գործում հասարակության իրազեկվածության ապահովման հանգամանքը:
Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած, Հայաստանի բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսված, «Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործում» միջոցառման իրականացման ապահովմանը:









































