Եմենում առևանգված իտալացի դիվանագետն ազատ է արձակվել: Այս մասին այսօր հայտնում է Sky TG24-ն: Ինչպես նկատում է հեռուստաալիքը, իտալացին, որն այդ ամբողջ ժամանակ գտնվում էր այդ երկրի ցեղերից մեկի մոտ, իրեն լավ է զգում:
Իտալիայի դիվանագիտական կորպուսի աշխատակիցը, որն ապահովում էր այդ երկրում դեսպանության անվտանգությունը, առևանգվել էր հուլիսի 29-ին Եմենի Սանա մայրաքաղաքում անհայտ անձանց կողմից:
ՆԳ նախարարության տվյալներով` իտալացուն պատանդ էին պահում Մարիբ նահանգում` Եմենի կենտրոնում:
«Իտալացի դիվանագետը փոխանցվել է Մարիբայի նահանգապետին, իսկ ավելի ուշ կտեղափոխվի Սանա, որտեղ կփոխանցվի իտալացի դեսպանին»,-Reuters-ը փոխանցում է եմենյան իշխանություններից մեկի խոսքերը:
Այն մասին, թե ինչ պայմաններում է ազատվել իտալացին, չի հաղորդվում:








































