Այս ամիս Իրանը համաձայնել է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հինգշաբթի օրը` Եվրահանձնաժողովի արտաքին հարցերի գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և իրանյան պատվիրակության ղեկավար Սաիդ Ջալալի միջև հեռախոսային բանակցությունների արդյունքում: Առայժմ ճշտվում է հանդիպման ձևաչափը:
Այս տարվա ապրիլից տեղի է ունեցել բանակցությունների երեք փուլ, որին մասնակցել են Իրանը և վեց տերությունների ներկայացուցիչները` ՄԱԿ-ի ԱԽ մշտական հինգ անդամները և Գերմանիան:








































