Հասարակական պալատի անդամներ Մաքսիմ Միշենկոն և Ելենա Տոպոլևան «Լուրեր»-ին տված հարցազրույցում հայտարարել են, որ Կուբանում բնական աղետի օրերին օգնության «թեժ գիծը» «պայթում էր» խարդախների հեռախոսազանգերից: Նրանց հայտարարությամբ` Կրասնոդարի երկրամասի բնակիչները փորձում են ապրել պետության հաշվին` նույնիսկ սեփական տները քանդելով:
Բնական աղետից տուժածների առավելագույն փոխհատուցումը 2 մլն ռուբլի է, և այն ստացել է ավելի քան 100 մարդ: Հուլիսի վերջին 10 հազար ռուբլու չափով օգնություն է հատկացվել 55 հազար քաղաքացու:
Կրասնոդարի երկրամասում բնական աղետը տեղի է ունեցել 2012-ի հուլիսի 6-ին և 7-ին: Զոհվել է ավելի քան 170 մարդ:









































