Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպելու է ԱՄՆ-ում հայտնի գործարարների հետ:
Ըստ գործակալության` հանդիպմանը ներկա են գտնվելու նաև այնպիսի հայտնի IT ընկերությունների ղեկավարներ, ինչպես Apple-ից Սթիվեն Ջոբսը, Google-ից` Էրիկ Շմիդտը և Facebook-ից` Մարկ Ցուկերբերգը:
Հիշեցնենք նաև, որ այսօր համացանցում տարածվել էին տեղեկություններ, համաձայն որի` Սթիվեն Ջբսին շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու, քանի որ նա տառապում է ծանր հիվանդությամբ: